երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մակունցը չբացառեց՝ Արմեն Փամբուխչյանը կարող է ընդունվել գործադիրում աշխատանքի

Մակունցը չբացառեց՝ Արմեն Փամբուխչյանը կարող է ընդունվել գործադիրում աշխատանքի

Չի բացառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գնա գործադիրում աշխատանքի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նման քննարկում եղել, բայց ես կխնդրեմ մենք մի փոքր սպասենք, իրադարձություններից առաջ չընկնենք: Եթե նման վերջնական որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք»,-ասաց նա:

  • Կիսվել: