շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մակունցը ԱՄՆ-ում կոնգրեսականի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Մակունցը ԱՄՆ-ում կոնգրեսականի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Ս․թ․ մայիսի 23-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։ Տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։

  • Կիսվել: