կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մակրոնը չի ժամանի Հայաստան և Ադրբեջան․ Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է

Մակրոնը չի ժամանի Հայաստան և Ադրբեջան․ Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին չի ժամանելու Հայաստան և Ադրբեջան՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ աշխատանքային կամ այլ բնույթի այցերով: Այս մասին հայտնել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

Նշենք, որ երեկ հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել Էմանուել Մակրոնի այցի վերաբերյալ, սակայն ֆրանսիական կողմը, փաստորեն, պաշտոնապես հերքեց դրանք։

  • Կիսվել: