Լուծումներ են գտնվել Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ. Ալիև
Սոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար. ՛՛Բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրված ենք շրջելու Հայաստանի հետ բազամյա դիմակայության էջը, սկսելու նորմալ փոխգործակցության փուլը, և կարծում եմ, որ այս ձևաչափում մենք հասնում ենք մեր նպատակներին՛՛:
Ալիևը նաև հավելել է. ՛՛Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահության փոխհարաբերությունների մակարդակը նպաստում է նրան, որ լուծումներ են գտնվել Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ: Կարծում եմ, որ մեր հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները, որոնք սպասեցնել չեն տա, և իրավիճակը տարածաշրջանում կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի»:


