կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստանի» նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

«Լուսավոր Հայաստանի» նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

ԼՀԿ-ի նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, բայց կազմավորվելու դեպքում այն հավանաբար կղեկավարի Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վերջինս անլուրջ համարեց այս փուլում ցուցակ գրելը՝ ընդգծելով, որ դեռ վաղ է:

«Բավականին շատ թեկնածուների հետ հանդիպումներ տեղի ունենում են, բայց ցուցակ կոնկրետ գրել չէ»,- մանրամասնեց ընդդիմադիր գործիչը:

  • Կիսվել: