ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են:

  • Կիսվել: