երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները խափանել են երկիրը «որոշակի մայդան» բերելու ծրագիրը

Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները խափանել են երկիրը «որոշակի մայդան» բերելու ծրագիրը

Բելառուսի իշխանությունները խափանել են երկրի ապակայունացման լայնածավալ ծրագիրը, որին մասնակցում էին արտաքին ուժերը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բանկային համակարգի վերաբերյալ հանդիպման ժամանակ, գրում է TASS գործակալությունը։

«Մենք, այնուամենայնիվ, կարողացանք որոշ քայլեր կատարել և խափանել Բելառուսի ապակայունացման լայնածավալ ծրագիրն ու երկիրը որոշակի մայդանի բերելու փորձերը: Դա էր նպատակը: Հաջողվել է դիմակները պատռել ոչ միայն Բելառուսում գործող տիկնիկների, այլև դրանց ստեղծողների, որոնք գտնվում են Բելառուսից դուրս»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ «այսօր քաղաքական բոլոր հետաքրքրությունները կենտրոնացած են Բելառուսի վրա ինչպես Արևմուտքից, այնպես էլ Արևելքից»:

«Վերջին օրերին հետևելով իրավիճակին՝ տեսնում եմ, որ որոշակի ուժեր ակտիվացել են, որոնք սկսում են ինտեսիվանալ՝ երկրում իրավիճակը տարուբերելով: Մենք դա նկատել ենք և վաղուց»,- նշել է Լուկաշենկոն:

Նա նախազգուշացրել է, որ ոչ ոքի թույլ չի տա երկիրը կոտրել:

«Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ես ոչ մի դեպքում, և ըստ իմ գործառնական պարատակությունների՝ որպես Սահմանադրությամբ նախագահ, և որպես ուղղակի մարդ, որն իր ամբողջ կյանքը դրել է այս անկախ ինքնիշխան պետության ստեղծման գործում, ոչ ոքի թույլ չեմ տա կոտրել այս երկիրը: Ես ուզում եմ, որ ինձ հասկանաք դուք և մյուսները: Ինձ համար չկա ավելի մեծ արժեք, քան Բելառուսը՝ ինքնիշխան և անկախ: Եվ այս երկրի պահպանման համար ես կգնամ ամեն ինչի՝ անկախ հանգամանքից, թե այն ինձ համար ինչ կարժենա»,- ընդգծել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: