հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Վարչապետը Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետը Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում:

Վարչապետ Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

  • Կիսվել: