երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լոնդոնում BBC-ի դիմաց հայկական երգ ու պար, հայերի և ադրբեջանցիների միջև բախում

Լոնդոնում BBC-ի դիմաց հայկական երգ ու պար, հայերի և ադրբեջանցիների միջև բախում

Հայ դատի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն այսօր Հայաստանի դրոշներով հավաք էին կազմակերպել BBC-ի գրասենյակի դիմաց:  Գրասենյակի մոտ՝ մյուս մայթին էլ հավաքվել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով մարդիկ։ Ոստիկանները կենդանի պատնեշ էին կազմել՝ բացառելու համար նրանց շփումը։

Լոնդոնաբնակ Սուրեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են հայերը ցույցն իսկական հայկական տոնախմբության վերածել։ Լոնդոնաբնակ հայ երիտասարդները յարխուշտա էին պարում, ՀՀ օրհներգը երգում՝ դրանով խլացնելով ադրբեջանցիների գոռում-գոչյունները։ 

Սուրենը նաև հայտնում է, որ բախումներից անմասն չեն մնացել, սակայն ադրբեջանցիները ստանալով արժանի հակահարված հեռացել են։

  • Կիսվել: