շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիտվայի արտգործնախարարը կժամանի Հայաստան․ վարչապետը հանձնարարականներ է տվել

Լիտվայի արտգործնախարարը կժամանի Հայաստան․ վարչապետը հանձնարարականներ է տվել

2021 թվականի ապրիլի 25-27-ը Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հանձնարարել է ապահովել պատվիրակության ղեկավարի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարչապետը նաև որոշում է ստորագրել՝ ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ ՀՀ-ում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

  • Կիսվել: