երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Լիտվան ամբողջությամբ հրաժարվում է ռուսական գազից

Լիտվան ամբողջությամբ հրաժարվում է ռուսական գազից

Լիտվան Ռուսաստանից այլևս չի ներմուծում բնական գազ՝ հաստատել են հանրապետության էներգետիկայի նախարարությունից։

 «Լիտվայի գազատրանսպորտային համակարգն ընթացիկ ամսվա սկզբից գործում է առանց Ռուսաստանից ներկրվող գազի: Ապրիլի 2-ի դրությամբ գազի համակարգերի լիտվա-բելառուսական հանգույցում ռուսական հումքի ներմուծումը հավասար է զրոյի»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
 
Էներգետիկայի նախարարությունից հավելել են, որ գազամատակարարման համար ռուբլով վճարելու պահանջը «Վիլնյուսի համար արդիական չէ»:

  • Կիսվել: