չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ․ ԱԺ քվեարկության արդյունքները

Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ․ ԱԺ քվեարկության արդյունքները

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, քվեատուփում առկա են եղել 68 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Լիզա Գրիգորյան – կողմ՝ 0,
  • Կարեն Թումանյան – կողմ՝ 0,
  • Լիպարիտ Մելիքջանյան – կողմ՝ 68։

Դատավորի երկրորդ թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Լուսինե Ավագյանին, Գևորգ Գյոզալյանին, Վահե Ռաֆայելյանին։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա են եղել 67 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Լուսինե Ավագյան – կողմ՝ 0,
  • Գևորգ Գյոզալյան – կողմ՝ 67,
  • Վահե Ռաֆայելյան – կողմ՝ 0։

Դատավորի երրորդ թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արթուր Դավթյանին, Նաիրա Հովսեփայանին, Աղասի Մկոյանին։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա են եղել 67 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Արթուր Դավթյան – կողմ՝ 67,
  • Նաիրա Հովսեփայան – կողմ՝ 0,
  • Աղասի Մկոյան – կողմ՝ 0։

  • Կիսվել: