շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիլիթ Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանցիների Փարուխ գյուղ ներխուժումը

Լիլիթ Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանցիների Փարուխ գյուղ ներխուժումը

Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: