ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակման հարցը խմբակցությունում չի քննարկվել. Արփի Դավոյան

Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակման հարցը խմբակցությունում չի քննարկվել. Արփի Դավոյան

Երբ Լիլիթ Մակունցը նշանակվի դեսպան, մանրամասն կխոսվի դրա մասին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասած իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսելով ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցի՝ դեսպան նշանակման մասին:

Դավոյանը հայտնել է, որ խմբակցության ներսում Մակունցի հնարավոր նշանակման հարցը չի քննարկվել․

"Մակունցը կարող է լինել լավ դեսպան, իսկ ավելի մանրամասն կասի, երբ նշանակումը լինի":

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ դեսպաններ պետք է նշանակվեն պրոֆեսիոնալ դիվանագետները, Դավոյանը հղում արեց Մակունցի հայտարարությանը, որով կարևորվել էր խորհրդարանական դիվանագիտությունը:

Դավոյանը չի կարծում, թե իշխանությունները որևէ խնդիր ունեն գործող դեսպանի հետ:

Նա նշել է, որ Մակունցի նշանակումը քաղաքական որոշում է, իսկ ինքը մանրամասն տեղեկատվություն չունի:

 

  • Կիսվել: