երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լիազորել եմ, կրում եմ պատասխանատվությունը․ Փաշինյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին

Լիազորել եմ, կրում եմ պատասխանատվությունը․ Փաշինյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին

Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լիազորել եմ, կրում եմ պատասխանատվությունը և կրելու եմ պատասխանատվությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անկախ նրանց՝ ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը:

Վարչապետը նշեց, որ Ռուբեն Ռուբինյանին օժտել է այդ լիազորություններով քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

«Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ ԱԽ-ին և, մեծ հաշվով, Հայաստանի ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: