կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԼՀԿ-ն չի գնում ընտրությունների միայն մի քանի մանդատ վերցնելու համար. Սամսոնյան

ԼՀԿ-ն չի գնում ընտրությունների միայն մի քանի մանդատ վերցնելու համար. Սամսոնյան

Եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, տրամաբանական չէ այլ գործողություններ անել, այդ թվում՝ վարչապետի թեկնածու առաջադրել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: 

Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ իշխանության հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, միակ պայմանավորվածությունը սեղմ ժամկետում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ է եղել:   

Անի Սամսոնյանի խոսքով՝ ընտրական ցուցակի հետ կապված կուսակցությունում քննարկումներ դեռ չկան: «Վարչապետի հրաժարականից հետո միայն կսկսվեն ընտրական գործընթացները, և բացի ցուցակ կազմելուց կլինեն նաև այլ աշխատանքներ, որոնք մենք պետք է իրականացնենք»,- ասաց նա: 

Պատգամավորը նշեց, որ ԼՀԿ-ն չի գնում ընտրությունների միայն մի քանի պատգամավորական մանդատ վերցնելու համար:

«Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, և ամեն քաղաքական ուժի խնդիրն է լինելու համոզել այն 47 տոկոսին, որոնք չգիտեն՝ ում պետք է ընտրեն»,- նշեց Սամսոնյանը:  

  • Կիսվել: