ԼՂ-ում 1900 ռուս խաղաղապահ պատվաստվել է COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Վե»-ի 1-ին բաղադրիչով
Ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի անձնակազմի՝ «Սպուտնիկ Վե» («Гам-КОВИД-Вак») պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ ժամանակացույցի՝ պատվաստվել է ավելի քան 1,9 հազար ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում:
Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը: