չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ԼՂ հակամարտությունը շարունակում է գտնվել ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում

ԼՂ հակամարտությունը շարունակում է գտնվել ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում

ԼՂ հակամարտությունը շարունակում է գտնվել ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«ԼՂ համակարտության կարգավորումը եղել և մնում ՌԴ բարձրագույն ղեկավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել նրան, որ հակամարտությունը լուծվի քաղաքական խաղաղ ճանապարհով՝ կողմերի համար ընդունելի լուծումներով: Նման կերպ կշարունակենք գործել նաև ապագայում», - ասաց դեսպանը:

Կոպիրկինի խոսքով՝ հակամարտությունը միանշանակ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, իսկ իրենք էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջնորդ են հանդիսանում։

  • Կիսվել: