Լեւոն Քոչարյանի գլխավորած երթը փակել է Հաղթանակի կամուրջը
«Դիմադրության» շարժման անհնազանդության երթերից մեկը հասել է Հաղթանակի կամուրջ եւ փակել այն: Երթի առջեւից գնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Ագնեսա Խամոյանը:
Արամ Վարդեւանյանը ոստիկաններին ասաց, որ բոլոր ոստիկանները կարող են իրենց երթի հետ մնալ, բայց կա մեկը, որը լարում է իրավիճակը, ցուցարարի վզից բռնում, սեղմում է. «Թող ինքը գնա էստեղից: Էսօրվա բոլոր բերետները թող մնան, ինքը թող գնա»:
Լեւոն Քոչարյանն էլ հավելեց. «Կարելի էր կրքերը չլարելու համար այսօր իրեն չբերել: Շատ ցինիկաբար է իրեն պահում»:
Ցուցարարները շղթա կազմած շարունակեցին երթը:


