երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթի խաղարկությունում կներկայացնի Հայաստանը

Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթի խաղարկությունում կներկայացնի Հայաստանը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը, որում կներկայացնի Հայաստանը։

Բացի Արոնյանից, Հայաստանը ևս 4 մասնակից կունենա աշխարհի Գավաթում՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։

Մրցաշարը կկայանա հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը՝Սոչիում։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1,892,500 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

  • Կիսվել: