Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը․ Փաշինյանն՝ Արայիկ Հարությունյանին
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: Այս մասին Արցախի պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկել ենք Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները»,- հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։


