Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. Արմեն Գրիգորյան
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով ու դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Դա, ըստ նրա, միանշանակ է։
«Ռուսաստանից սկսած՝ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ»,- նշեց ԱԽ քարտուղարը։