շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցեր

ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցեր

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, հայտնում է Ria.ru-ն։

«Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ղեկավար Մարտին Գրիֆիտսի հետ: Նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի գծով մարդասիրական օգնության տրամադրման հարցերը Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Զախարովան:

  • Կիսվել: