Լավրովը հերքել է մինչև Մայիսի 9-ը հատուկ օպերացիան ավարտելու Ռուսաստանի ձգտման մասին լուրերը
Ռուս զինվորականներն արհեստականորեն չեն արագացնի Դոնբասի պաշտպանության հատուկ օպերացիայի ավարտը մինչև Հաղթանակի օրը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ հատուկ օպերացիայի իրականացման տեմպը կախված է առաջին հերթին քաղաքացիական բնակչության և ռուս զինծառայողների համար ցանկացած ռիսկ նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունից։
Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին, Լավրովի խոսքով, ինչպես միշտ՝ այն կնշվի հանդիսավոր կերպով։


