կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին իրենք տանելու են քաղաքացիական բախումների. Մարուքյան

Լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին իրենք տանելու են քաղաքացիական բախումների. Մարուքյան

ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Երեւանում է,  իսկ Սյունիքում են ԼՀԿ պատգամավորի թեկնածուներ Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը և այլք։

Իրենց հիմնական ուղերձը, Մարուքյանի խոսքով, երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, միասնականություն ձևավորելն է․ «Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին»։
 

Լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին իրենք տանելու են քաղաքացիական բախումների: Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունն ու պարտադրի այդ կողմերին համերաշխություն, այլապես եթե հակամարտող մի կողմը հաջողություն ունեցավ, նրա օրակարգը լինելու է մեկւ՝ ոչնչացնել մյուս կողմին: Մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է դնելու եւ ժողովրդին հանելու են իրար դեմ: Այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, իրենց մազը չի ծռվելու, ժողովուրդն է փողոցում իրար դեմ կռվելոը»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ գզվռտոցին կա այլընտրանք եւ դա «Լուսավոր Հայաստանն» է:

  • Կիսվել: