ԿԸՀ-ն ներկայացրել է 983 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ՀՀ 983 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Արդար Հայաստան» կուսակցություն 1393 ձայն, 0.3 %
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 5486 ձայն, 1.19 %
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 266 157 ձայն, 57.9 %
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 1583 ձայն, 0.34 %
«Ազատություն» կուսակցություն 533 ձայն, 0.12 %
«Պատիվ ունեմ» դաշինք 23 947 ձայն, 5.21 %
«Միասնական Հայրենիք» կուսակցություն 324 ձայն, 0.07 %
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն 284 ձայն, 0.06 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն 5059 ձայն, 1.01 %
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 3825 ձայն, 0.83 %
«Հանրապետություն» կուսակցություն 12 553 ձայն, 2.73 %
«Հայոց Հայրենիք» կուսակցություն 3746 ձայն, 0.81 %
«Ազատ Հայրենիք» դաշինք 1210 ձայն, 0.26 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 20 978 ձայն, 4.56 %
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 1777 ձայն, 0.39 %
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 4278 ձայն, 0.93 %
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն - 927 ձայն, 0.2 %
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք 5414 ձայն, 1.18 %
«Ազգային օրակարգ» կուսակցություն 237 ձայն, 0.05 %
«Վերելք» կուսակցություն 349 ձայն, 0.08 %
«Ազատական» կուսակցություն 4757 ձայն, 1.03 %
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն 842 ձայն, 0.18 %
«Հայաստան» դաշինք 87 305 ձայն, 18.99 %
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 5504 ձայն, 1.2 %
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 1134 ձայն, 0.25 %: