կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԿԸՀ-ն համալրեց թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը. Այն կզբաղեցնի Ռուզաննա Խաչատրյանը

ԿԸՀ-ն համալրեց թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը. Այն կզբաղեցնի Ռուզաննա Խաչատրյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 28-ի արտահերթ նիստում նախապատվության քվեակարգով Ռուզաննա Հրանտի Խաչատրյանին ընտրեց թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։

ԿԸՀ-ից հայտնում են, որ նախագիծը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Թափուր տեղի համար դիմել էր երկու թեկնածու, նրանք բավարարել են ԸԸՀ անդամի համար Ընտրական օրենսգրքով առաջ քաշվող նախապայմաններին։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելեց, որ երկու թեկնածուն էլ հրավիրվել են հանձնաժողով, որպեսզի ԿԸՀ անդամները հարցազրույցի միջոցով կողմնորոշվեն ընտրության հարցում։

Այսպիսով, թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր տեղը համալրեց Ռուզաննա Խաչատրյանը։

  • Կիսվել: