ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԿԸՀ-ից մեկնաբանել են՝ հանձնաժողովի անդամի մոտ ինչու է գրված եղել «քվեաթերթիկ 2»

ԿԸՀ-ից մեկնաբանել են՝ հանձնաժողովի անդամի մոտ ինչու է գրված եղել «քվեաթերթիկ 2»

Քաղաքացիներն այսօր 2/24 ընտրատեղամասում նկատել է, որ հանձնաժողովի անդամներից մեկի դիմաց փակցված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ։

Հիշեցնենք, որ 2-րդ համարի քվեաթերթիկը ՔՊ-ի քվեաթերթիկն է։ Սա ֆեյսբուքյան օգտատերերի մոտ ընկալվել է որպես քարոզչություն։

Սակայն ԿԸՀ-ից մեկնաբանել են, որ առավոտյան, երբ աշխատանքները բաշխելիս են եղել, ցուցակներն ու քվեաթերթիկի ստացման կետերը բաժանել են 2 մասի, այսինքն՝ բացի «Քվեաթերթիկ 2-ից» կա նաև սեղան «Քվեաթերթիկ 1», «ցուցակ 1» և «ցուցակ 2» պայմանական անվանումներով, և դա քարոզչության համար չի արվել։

  • Կիսվել: