ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԿԸՀ է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս. Ալեքսանդր Խաչատուրյան

ԿԸՀ է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս. Ալեքսանդր Խաչատուրյան

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։
Ամեն ինչ լավ է լինելու՛՛։
 

 

  • Կիսվել: