Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ․ Աշոտյան
Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:
Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:
Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»: