երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կրթական ծառայութունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում․ Փոխվարչապետ

Կրթական ծառայութունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում․ Փոխվարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորեց ռազմավարության ընդունումը: «Մեզ համար շատ կարևոր է, որ բարձր առաջադիմություն և վարքագիծ դրսևորող որևէ ուսանող ուսման վարձավճարի պատճառով չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, և որ կրթական ծառայութունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում»,-ասաց նա և նկատեց, որ կրթության զարգացման պետական ծրագիրը միակ ոլորտային ռազմավարական փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից:

Կառավարության աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ այս փաստաթուղթը բավական երկար քննարկվել է: «Այս փաստաթղթում ամփոփել և դարակներում շարել ենք մեր բոլոր ուղղություններով արվող աշխատանքը և ամփոփ մեր տեսլականն ենք ներկայանցում, թե 2030 թվականին ինչ պատկեր ենք ունենալու»,-ասաց նա:

  • Կիսվել: