ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը

Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել:

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։

Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։

ՀՀ վարչապետն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: