հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոճողոտում համայնքային զարգացման նախագիծ է իրականացվում

Կոճողոտում համայնքային զարգացման նախագիծ է իրականացվում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Ամալիա Առստամյանն ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքի Արթուր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում մաթեմատիկա, ինֆորմատիկա և քիմիա է դասավանդում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Առստամյանը նշեց, որ աշակերտների հետ մշակել են «Ճանաչիր Կոճողոտը» նախագիծը, որի նպատակն է համայնքը ճանաչելի դարձնելը, Արցախում ներքին տուրիզմը խթանելը՝ այդ կերպ բացահայտելով Արցախի ողջ հմայքը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Շփվելով աշակերտների հետ հասկացանք, որ մենք լավ չենք ճանաչում մեր համայնքը, իրեն շրջապատող «գանձերը» և կարիք կա դրանք բացահայտելու։ Որոշեցինք սկսել քայլարշավներ և սկզբնապես ինքներս ծանոթանալ մեր համայնքին՝ պատրաստվելով նաև ուրիշներին ծանոթացնելու: Համայնք ժամանողները նաև հնարավորություն կունենան ծանոթանալ աշակերտների հետ, ովքեր արշավից զատ կներկայացնեն նաև իրենց պարային հմտությունները՝ ցույց տալով մեր միասնականությունը: Որոշեցինք օնլայն հարթակներում ստեղծել Կոճողոտը ներկայացնող էջեր ՝ այդպիսով ճանաչելի դարձնելով համայնքը։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Էջում հնարավոր է ծանոթանալ մեր համայնքի և նրա կրթամշակութային կյանքին։ Առաջին հերթին սովորողները ձեռք կբերեն մի շարք հմտություններ` տեխնիկայից օգտվել, վիդեոմոնտաժ, լրագրություն, մարքեթինգ, հանրային խոսքի զարգացում և այլն:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Համայնքում կակտիվանա ներքին տուրիզմը։ Համայնքը հետաքրքիր կդառնա մի շարք կազմակերպությունների համար և այդպիսով դա կփորձենք ծառայեցնել համայնքային շահին։ Ի վերջո ցանկացած համայնքի ապագան և զարգացման հիմքը տարբեր հմտություններ ունեցող աշակերտն է», - ներկայացրել է Ա. Առստամյանը։
 

  • Կիսվել: