շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոստանյանի մասով առաջին անգամ եմ լսում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ինտերպոլի հայտարարության մասին

Կոստանյանի մասով առաջին անգամ եմ լսում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ինտերպոլի հայտարարության մասին

Գեւորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզում չհայտարարելու մասին առաջին անգամ եմ լսում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Ըստ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

«Ես չեմ ուզում պատասխանել Թագուհի Թովմասյանի ասածներին։ Կոստանյանի մասով ես առաջին անգամ եմ լսում, դրա համար հիմա մեկնաբանություն չեմ տա։ Հրաշալի է, ես կուզեի օր առաջ Գեւորգ Կոստանյանը վերադառնա հայրենիք եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին։ Սասուն Խաչատրյանը նրան բաց ձեռքերով կընդունի Գեւորգ Կոստանյանին»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: