շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ․ ԱՀԿ

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ․ ԱՀԿ

COVID-19 կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնեևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը:

«Երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հուսադրող նորություն է, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր տեսակների առկայության դեպքում, որոնք այժմ շրջանառվում են:

«Սա վկայում է այն մասին, որ շարունակելով հակավիրուսային միջոցների ձեռնարկումը հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը»,-  հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեեսուսը նշել է, որ այժմ բացառիկ կարևոր է շարունակել նախազգուշական միջոցների պահպանումը:

  • Կիսվել: