ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Իշխան Սաղաթելյան

Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու»,- Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Փոխենք արտաքին քաղաքական վեկտորը, և Արևմուտքը կապահովի մեր անվտանգությունը» խոսույթը զուրկ է հիմքից, ընդգծել է Սաղաթելյանը։

«Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող»,- հիշեցրել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրական հնարավորությունները գնահատելով և դաշնակիցների հետ փոխգործակցելով է հնարավոր լուծել անվտանգային հարցերը։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ հարցեր, սակայն ունենք նաև ռազմավարական դաշնակցային պայմանագիր։ Ունենք մի շարք հնարավորություններ՝ մեր հարաբերությունները վերականգնելու, կարգավորելու, փոխվստահության մթնոլորտում մեր անվտանգային հարցերը լուծելու։

Իրանի հետ ևս ունենք բազմաթիվ հնարավորություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս և  շատ ուղիղ  հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

 

  • Կիսվել: