կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կողմնակից ենք, որ բոլոր եռակողմ համաձայնագրերն ամբողջությամբ ու փոխհարաբերված հարգվեն ու կիրառվեն․ Լավրովը՝ Միրզոյանին ու Բայրամովին

Կողմնակից ենք, որ բոլոր եռակողմ համաձայնագրերն ամբողջությամբ ու փոխհարաբերված հարգվեն ու կիրառվեն․ Լավրովը՝ Միրզոյանին ու Բայրամովին

Կողմնակից ենք, որ բոլոր եռակողմ համաձայնագրերը (1, 2, 3, 4) ամբողջությամբ ու փոխհարաբերված հարգվեն ու կիրառվեն: Այս մասին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման բացման խոսքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ ու կայունությամբ։ «Կողմերի համաձայնությամբ (որը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է) մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, քաղաքագետների և խորհրդարանականների միջոցով մարդկանց շփումների զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Այսօր ես կցանկանայի ձեզ հրավիրել մտքեր փոխանակելու այն մասին, թե այժմ որտեղ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համակարգման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժն ու լավ հարաբերությունները այստեղ ներկայացված մեր բարեկամների հետ»,- ընդգծել է Լավրովը։

Եզրափակելով՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է․ «Ակնկալում ենք, որ այս բոլոր հարցերը կքննարկենք պրագմատիկ, կառուցողական մթնոլորտում»։

 

  • Կիսվել: