կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, շարունակել բանակցությունները․ Հնդկաստանի ԱԳՆ

Կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, շարունակել բանակցությունները․ Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամա Բահչիի հայտարարությունում, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշված է հայտարարությունում։

Բահչին նշել է նաև՝ հնդկական կողմի դիրքորոշումն է, որ երկկողմանի վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական մեթոդներով ու երկխոսությամբ։

«Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Երկու կողմին կոչ ենք անում շարունակել բանակցությունները՝ կայուն ու խաղաղ լուծման հասնելու համար»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

  • Կիսվել: