երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ Ալմաթիի հռչակագրի համապատասխան. Բորել

Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ Ալմաթիի հռչակագրի համապատասխան. Բորել

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը: Այս մասին շեշտել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԼՂ-ում զարգացումների թեմայով իր հայտարարությունում:

Հայտարարությամբ ԵՄ-ն վերահաստատել է նաև իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համապատասխան»,-նշել է Բորելը:

ԵՄ-ից նաև շեշտել են՝ պատրաստ են հետագայում ևս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում անվտանգային իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է անում անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր անորոշ հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագրի կնքման համար:

«Եվրամիությունը լիովին հավատարիմ է մնում կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց ապահովելու երկարատև խաղաղություն»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: