կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Կիսում ենք վիշտը»․ Կոպիրկինը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

«Կիսում ենք վիշտը»․ Կոպիրկինը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում Ալի Խամենեիի և ամերիկա-իսրայելական հարվածների մյուս զոհերի մահվան կապակցությամբ։

«ՀՀ-ում ՌԴ դեսպանատան անունից խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հանցավոր սպանության առնչությամբ։ Կիսում եմ վիշտը Մինաբ քաղաքի տարրական դպրոցի ուղղությամբ հրթիռային անմարդկային հարվածի բազմաթիվ անմեղ զոհերի կապակցությամբ»,- գրել է Կոպիրկինը։

Նա նաև ընդգծել է, որ այս դժվարին օրերին իր կարեկցանքի և աջակցության խոսքերն է հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և գործընկերներին։ 

  • Կիսվել: