Կիպրոսի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստանի ԱԳ նախարարություն․ խոսնակ
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- գրել է Անի Բադալյանը։