չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Խոստացեք, որ գազի հարցը կլուծեք. Կոթիի բնակիչները՝ վարչապետին

Խոստացեք, որ գազի հարցը կլուծեք. Կոթիի բնակիչները՝ վարչապետին

Տավուշի մարզի Կիրանց համայնքում խմելու ջուր չկա, գազ չկա, այս գյուղը չլիներ ադրբեջանցիները վաղուց մտել էին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կոթի համայնք այցելության ժամանակ ասաց համայնքի բնակիչներից մեկը։

Համայնքապետը նշեց, որ Տավուշի մարզի 3 համայնքում չկա գազ։

Վարչապետն էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին եւ  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին առաջարկեց այդ խնդիր լուծման ուղղությամբ աշխատել.

«Սենց գյուղերում պետք են պիլոտային ծրագրերը»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ առաջին եռամսյակում ջրի հարցը լուծվելու է։

  • Կիսվել: