կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խորհուրդ կտամ Արմավիրի քաղաքապետին գնա ու աղոթի Սյունիքի համայնքապետերի համար. Պատգամավոր

Խորհուրդ կտամ Արմավիրի քաղաքապետին գնա ու աղոթի Սյունիքի համայնքապետերի համար. Պատգամավոր

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմավիր քաղաքը մի քաղաքապետ ունի, որը կամուֆլյաժով պատերազմում ֆոտոսեսիաներ էր անում, վստահ եմ հիմա թափ-թազա պահել է զգեստապահարանում, պատերազմը պարտված, Հայաստանին ու Արցախին արժանապատվությունից զրկած իշխանության հերթական ցուցամոլ կադրն է ու դեռ թույլ է տալիս իրեն ոտք գցել այսօր Սյունիքի մարզում զենք բռնող, ադրբեջանցու հետ կռիվ տվող ու պետական սահման գծող համայնքապետերի հետ:

Խորհուրդ կտամ այդ քաղաքապետին գնա ու աղոթի Սյունիքի համայնքապետերի համար և լուրջ մարդկանց զրույցներին ու գործերին չխառնվի»:

  • Կիսվել: