երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Խորհրդարանը մերժեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծը

Խորհրդարանը մերժեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծը

Խորհրդարանը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի, որով առաջարկում է հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը:

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, փոփոխությունն էր առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բնակարանով չապահովված զինծառայողին ֆինանսական փոխհատուցում տրամադրել միայն կադաստրի եզրակացությամբ և զինծառայողից այլևս չպահանջել նոտարական վավերացմամբ փաստաթուղթ:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն:

  • Կիսվել: