երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Խորհրդարանական ընդդիմությունը միացել է Ղարաբաղի խորհրդարանի հայտարարությանը. Թեւանյան

Խորհրդարանական ընդդիմությունը միացել է Ղարաբաղի խորհրդարանի հայտարարությանը. Թեւանյան

Մենք միանում ենք Ղարաբաղի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ապրիլի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Պատգամավորի խոսքով՝ շնորհիվ այդ հայտարարության, Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանում փաստորեն հավանություն է տրվել «կոնսենսուս հանած մեկ» սկզբունքին։

«Այլ խոսքով՝ Ղարաբաղը՝ հանձինս իր խորհրդարանի եւ հայկական խորհրդարանական ընդդիմության, 100 տոկոսով դեմ է այն մոտեցմանը, որը ենթադրում է նրա ներառում Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը ներկայացնում են չափազանց լղոզված, տարբեր տեսակի մանիպուլյացիաներ կիրառելով»,- ասել է Թեւանյանը։

Խորհրդարանականը հիշեցրել է, որ Հայաստանում գործող իշխանությունները բացահայտ հայտարարել են այն մասին, որ հարցի լուծումը պետք է բավարարի Ղարաբաղի ժողովրդին։ Բայց Ղարաբաղի ժողովուրդը դեմ է նման որոշմանը եւ Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կոնսենսուս հանած Նիկոլ Փաշինյան» սկզբունքը վերածվի ամփոփիչ քաղաքական արդյունքի։ Այսինքն՝ այդ բանաձեւը պետք է քաղաքական առումով կապիտալիզացվի»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը։

  • Կիսվել: