Խորհրդարանական լսումներ կլինեն
Մայիսի 10-ին խորհրդարանական լսումներ կլինեն:
Լսումները նախաձեռնել է Աժ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Լսումները լինելու են «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Լսումներին մասնակցելու է նաև ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարար տեղակալ Ռուբեն Սարգսյանը: