հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով

Խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով

Ապրիլի 4-ին Ազգային ժողովում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով։

Լսումները տեղի են ունենում եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանի նախագահությամբ եւ խորհրդարանականների, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների, մասնագետների մասնակցությամբ։

Եղոյանն իր ներածական խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի պատմությանը։ «Եթե ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բոլոր կետերն իրականացվեն ոչ թե ձեւականորեն, այլ բովանդակային առումով, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը կգրանցի մի քանի քայլ առաջ»,- ասել է Եղոյանը։ Նա նշել է. 2020թ. հետո ԵՄ-ն նկատելիորեն ակտիվացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Դրա համար, ըստ նրա, տարբեր պատճառներ կային։

«2021թ. ԵՄ-ն Հայաստանին առաջարկել է նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր՝ 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթով։ Դա աջակցություն է դրամաշնորհների եւ վարկերի ձեւով։ Ներկա պահին մեզ արդեն տրամադրվել է 550 մլն եվրո։ Այդ միջոցների մեծ մասը կազմել են արտոնյալ վարկերը՝ ուղղված փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը»,- ընդգծել է խորհրդարանականը։

  • Կիսվել: