Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից. Մնացականյանը՝ Վիեննայի ահաբեկչության մասին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ իր աջակցությունը հայտնելով Ավստրիային։
«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։
Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- նշել է նա: