հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է

Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին լքել է իր ծառայության վայրը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռազմական դատախազությունը հիմնավոր կասկածներ է ունեցել, որ նա սեփական նախաձեռնությամբ լքել է զորամասը, և հարուցվել է քրեական գործ:

«Պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանի տարածքում և կալանավորված է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը շարունակում է կապ հաստատել Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշված է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: