կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խնդրում ենք քարոզչական պաստառները չփակցնել բնակելի կամ այլ շենքերի պատերին, սյուներին. Երևանի քաղաքապետարան

Խնդրում ենք քարոզչական պաստառները չփակցնել բնակելի կամ այլ շենքերի պատերին, սյուներին. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում:
 
«Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն:
 
Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու:
 
Ստորև ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցանկը Երևանում՝ ընդհանուր 336 տեղ:
 
https://res.elections.am/.../doc/pastar_yerevan20.06.21.docx»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: 

  • Կիսվել: